Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում օդաչուն վայրէջք է կատարել փողոցի երթևեկելի հատվածում (տեսանյութ)

03 Հունիս, 2018 13:00
ԱՄՆ-ում օդաչուն վայրէջք է կատարել փողոցի երթևեկելի հատվածում (տեսանյութ)

ԱՄՆ-ում սկսնակ օդաչուն վայրէջք է կատարել փողոցի վրա: Այդ մասին են վկայում ականատեսի ավտոմեքենայի տեսախցիկից ստացված կադրերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես հայտնել է տեսանյութի հեղինակը, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 1-ին Կալիֆորնիայի Հանթինգթոն-Բիչ քաղաքում: Վարորդի խոսքերով՝ նա, լսելով ինքնաթիռի աղմուկը, կարծել է, որ դա մոտոցիկլետի ձայն է, սակայն այնուհետև նա տեսել է, թե ինչպես է իր գլխավերևով ինքնաթիռ թռչում:

Հաղորդվում է, որ վայրէջքի հետևանքով վթարներ և զոհեր չեն գրանցվել: Օդաչուն չի դիպել նաև էլեկտրահաղորդակցման գծերին:

Քաղաքի ոստիկանությունում հիացել են ղեկին գտնվող կին սկսնակ օդաչուի հնարամտությամբ և պատրաստվածությամբ:

Իրավապահները նշել են, որ օդաչուն չի կարողացել հասնել օդանավակայան շարժիչի հետ առաջացած խնդիրների պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին