Եթե հավատանք գիտնականներին, հակառակ սեռի ներկայացուցիչների աչքերում մեզ գրավիչ են դարձնում ոչ միայն այն, ինչ ակնհայտ է, օրինակ՝ մեծ աչքերը, գեղեցիկ մազերը, ձիգ կազմվածքը, այլև արտաքինի այլ առանձնահատկություններ։
Ստորև ներկայացված է, թե արտաքինի որ ութ առանձնահատկություններն են, ըստ գիտնականների, ստիպում մեզ դուր գալ միմյանց։
1. Ծանոթությունը. պարզվում է, որ մեր նախասիրությունները շատ ժամանակ կապված են նախկին փորձի հետ։ Որոշակի դիմագծեր մենք համեմատում ենք մեզ արդեն ծանոթ մարդկանց դիմագծերի հետ։
2. Համաչափություն. և կանանց, և տղամարդկանց մոտ համաչափ դիմագծերը ասոցացվում են լավ գեների հետ։
3. Տղամարդիկ, որոնք իրենց տարիքից մեծ են երևում։ Նման երևույթը գիտնականներն անվանում են «Ջորջ Քլունիի էֆեկտ»։
4. Ծնողներին նմանությունը. շատ աղջիկներ իրենց կյանքի ընկերներին ընտրում են հորը նմանեցնելով, իսկ տղամարդիկ կանանց՝ իրենց մորը նմանեցնելով։
5. Անհամաչափություն. տարօրինակ է, սակայն շատերը հմայիչ են համարում հենց անհամաչափ դիմագծերով մարդկանց։ Շատ հոլիվուդյան աստղեր, որոնք գրավիչ են համարվում, անհամաչափ դիմագծեր ունեն։
6. Սպիերով տղամարդիկ. այս նշանները կանայք գրավիչ են համարում տղամարդկանց վրա, սակայն տղամարդկանց կարծիքով՝ կանանց սեքսուալության վրա սպիերը դրական ազդեցություն չեն գործում։
7. Պարզությունը. առավել գրավիչ են համարվում այն դեմքերը, որոնք չունեն արտառոց դիմագծեր։
8. Տղամարդկանց դեմքի մազածածկույթը. ամենից գրավիչը կանայք համարում են տաս օրվա չսափրած դեմքը։ Իսկ թեթև մազածածկույթը կամ երկար մորուքը կանայք սեքսուալ չեն համարում։