Կարևոր իրադարձություններ

Apple-ը թույլատրել է Telegram-ին թարմացնել մեսենջերը

03 Հունիս, 2018 11:40
Apple-ը թույլատրել է Telegram-ին թարմացնել մեսենջերը

Telegram հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը տեղեկացրել է, որ Apple ընկերությունը հաստատել է մեսենջերի վերջին թարմացումներ

«Apple-ը վերանայել է Telegram-ի՝ iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված վերջին թարմացումը, և մենք կարողացել ենք փոփոխված և կատարելագործված նոր տարբերակն ուղարկել AppStore», - Vedomosti-ի փոխանցմամբ՝ իր Telegram-ալիքում հայտնել է Դուրովը՝ շնորհակալություն հայտնելով ամերիկյան տեխնոլոգիական հսկային:

Telegram-ի նոր 4.8.2 տարբերակն արդեն հասանելի է AppStore-ում: Այն ներառում է մի շարք թարմացումներ, այդ թվում և անձնական տվյալների մշակման ընթացակարգի թարմացումը՝ եվրոպական օրենսդրության նոր պահանջներին համապատասխան:

 

Լրահոս

Դիտել ավելին