Կարևոր իրադարձություններ

Հրազդանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը տեղում մահացել է

03 Հունիս, 2018 10:31
Հրազդանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 32-ամյա Նվեր Ալեքսանդրյանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ Հրազդանի բժշկական կենտրոնի խաչմերուկում, իր վարած BMW մակնիշի 35 RN 561 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:

Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ ավտոմեքենայի ուղևոր, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 30-ամյա Գոռ Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ Ն. Ալեքսանդրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին