Կարևոր իրադարձություններ

Արցախի խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման համար

03 Հունիս, 2018 10:03
Արցախի խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման համար

Ազգային ժողովի Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ստացած հարցերը:

Այս մասին  հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:  

Նշենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն էր հրավիրել՝ Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի թեմայով և հայտարարել, որ պետք է դեպքի առթիվ մանրամասն հետաքննություն անցկացնել:

 

Լրահոս

Դիտել ավելին