Կարևոր իրադարձություններ

Եվրոպային կարող է սպառնալ գլոբալ աղետը. գիտնականներ

03 Հունիս, 2018 00:40
Եվրոպային կարող է սպառնալ գլոբալ աղետը. գիտնականներ

Եվրահանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ համեմատաբար մոտ ապագայում Եվրոպայում ջրհեղեղներ կլինեն՝ գրում է newsyou.info-ն:

Մոտ հինգ միլիոն մարդ, հնարավոր է, մնան առանց տանիքի, քանի որ Բալթիկ և Հյուսիսային ծովերի մակարդակը կտրուկ կբարձրանա, ինչի արդյունքում ջրի տակ կանցնեն շատ տներ:

Գիտնականների կարծիքով՝ մինչև 2100 թվականը Եվրոպայում տարվա կտրվածքով այնպիսի ջրհեղեղներ կլինեն, որոնք սովորաբար տեղի են ունենում հարյուր տարին մեկ անգամ: Պատճառը գլոբալ տաքացումն է:

Առաջինը կտուժեն Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները և Նորվեգիան, այնուհետև Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը և էստոնիան:

 

Լրահոս

Դիտել ավելին