Կարևոր իրադարձություններ

Հունիսի 2-ին կայացավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակչի երրորդ հանդիպումը «Լեո» և «Չարբախ» թիմերի միջև: Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Երկու խաղերից հետո առջևում էր «Լեոն» 2:0 հաշվով: Հիշեցնենք, որ համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ չեմպիոնի տիտղոսը նվաճում է եզրափակչի այն մասնակիցը, որը տոնում է երեք հաղթանակ: Լարված պայքարում իր երրորդ հաղթանակը տոնեց «Լեոն», այս անգամ 5:3 հաշվով և երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Հանդիպման ավարտից հետո Չեմպիոնական Գավաթը հաղթողին հանձնեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործկոմի անդամ, ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

03 Հունիս, 2018 00:32

ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղար Յենս Ստոլտենբերգը Der Spiegel-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի օգնի Իրայելին Իրանի հետ զինված հակամարտության դեպքում: 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող Իսրայելին անվտանգության լիարժեք երաշխիքներ տալ, քանի որ երկիրը կազմակերպության անդամ չէ, թեև շարունակում է դաշինքի գործընկերը լինել:

   ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի զբաղվում Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմամբ:

«Դա մեր աշխատանքը չէ», - ասել է նա:

  Իրանա-իսրայելական հարաբերությունների սրումը պայմանավորված է Թեհրանի հրթիռա-միջուակյին ծրագրով և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերին իրանցի զինվորականների ցուցաբերած աջակցությամբ: Թել Ավիվը բազմիցս հայտարարել է սիրիական տարածքում իրանցի զինվորականների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու մասին:

Լրահոս

Դիտել ավելին