Կարևոր իրադարձություններ

Թաիլանդի ափերի մոտ սատկած կետի փորում 80 պլաստիկե տոպրակ են հայտնաբերել

02 Հունիս, 2018 23:46
Թաիլանդի ափերի մոտ սատկած կետի փորում 80 պլաստիկե տոպրակ են հայտնաբերել

Թաիլանդի հարավային ափերին սատկած գրինդա ցեղատեսկի կետ են հայտնաբերել: Ինչպես փոխանցում է BBC-ն՝ վկայակոչելով թաիլանդցի պաշտոնյային, կետը կամ սև դելֆինը սատկել է պլաստիկե տոպրակներ կուլ տալու հետևանքով: 

 Սատկած կենդանու մարմնում 80 պլաստիկե տոպրակ են հայտնաբերել: Նշվում է, որ կենդանին 5 տոպրակ է փսխել, երբ ծովային կենդանիների պահպանության հարցերով զբաղվող մասնագետներն անօգուտ փորձեր են արել փրկելու նրան:  Փորձագետի խոսքով՝ տոպրակների ընդհանուր քաշը կազմել է մոտ 8 կգ, ինչի պատճառով կետը չի կարողացել սնունդ ընդունել: 

Վերջերս հրապարակված զեկույցի տվյալներով՝ օվկիանոսում պլաստիկե թափոնների քանակը կարող է եռապատկվել առաջիկա տասնամյակում, եթե աղբը չմաքրվի: Այդ թափոնների պատճառով ամեն տարի հարյուրավոր ծովային կենդանիներ են սատկում:

 

Լրահոս

Դիտել ավելին