Կարևոր իրադարձություններ

Ոստիկանների կողմից սպանված ամերիկացու ընտանիքին դատարանի որոշմամբ 4 դոլար փոխհատուցում է տրվել

02 Հունիս, 2018 23:38
Ոստիկանների կողմից սպանված ամերիկացու ընտանիքին դատարանի որոշմամբ 4 դոլար փոխհատուցում է տրվել

4 տարի առաջ Ֆլորիդայում շերիֆի օգնականի կողմից սպանված 30-ամյա տղամարդու ընտանիքին դատարանը բռնի մահվան մասին հայցին ի պատասխան ընդամենը 4 դոլար փոխհատուցում է նշանակել, սակայն նույնիսկ այդ գումարը չի վճարվելու: Այդ մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:

Գրեգորի Վոն Հիլլ կրտսերը սպանվել է իր ավտոտնակի դարպասների մոտ 2014 թվականի հունվարի 14-ին ոստիկանների կողմից, որոնք դեպքի վայր էին ժամանել աղմուկի պատճառով բողոքի հիման վրա: Հայտնի չէ, թե զենքը, որ հայտնաբերվել է դեպքի վայրում, արդյոք գտնվել է սպանվածի ձեռքին: Դատարանի եզրակացության համաձայն՝ այդ իրավիճակում բռնի ուժ չի գործադրվել, և սպանվածը ինքն է մեղավոր իր մահվան մեջ, քանի որ հարբած է եղել:

Ոստիկանությանը կանչել է մի տղամարդ, ով իր երեխային դպրոցից տուն տանելիս ավտոտնակից բարձր երաժշտության ձայն է լսել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ծեծել են ավտոտնակի դարպասը: Գրեգորին բացել է դարպասը և տեսնելով ոստիկաններին՝ անմիջապես փորձել է փակել այն: Այդ պահին ոստիկաններից մեկը 4 անգամ կրակել է: Փամփուշտներից երեքը դիպել է տղամարդուն, որոնցից մեկը մահացու վիրավորում է հասցրել նրան գլխից:

 

Լրահոս

Դիտել ավելին