Կարևոր իրադարձություններ

Նիգերիայում զինված անձինք ներխուժել են գյուղ և 15 մարդու սպանել

02 Հունիս, 2018 23:31
Նիգերիայում զինված անձինք ներխուժել են գյուղ և 15 մարդու սպանել

Զինված մարդկանց խումբը հարձակվել է Նիգերիայի հյուսիսարևմտյան Զամֆարա նահանգի գյուղերից մեկի բնակիչների վրա: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, հարձակման հետևանքով 15 մարդ է մահացել:

Նահանգի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ չարագործները հունիսի 1-ին ներխուժել են Զակունա գյուղը՝ կով գողանալու նպատակով: Տեղի բնակիչների խումբը հակահարված է տվել հարձակվողներին և ստիպել է նահանջել: Այնուամենայնիվ, հանցագործները նոր ուժերով վերադարձել են գյուղ և 15 մարդու սպանել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նահանգում ուժեղ հսկողություն է սահմանվել: Ոսիկանությունը հետաքննություն է սկսել կատարվածի առնչությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին