Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաները

02 Հունիս, 2018 23:05
Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաները

Երրորդ օրն է, Թբիլիսիի կենտրոնում շարունակվում են բողոքի ակցիաները` 2017-ի դեկտեմբերի 1-ին 2 ավագ դպրոցականների դաժանաբար սպանության գործով դատավճռի դեմ: Զոհված երիտասարդների ծնողներն իշխանությունից պահանջում են գործի օբյեկտիվ քննություն, իրական մեղավորների բացահայտում և պատասխանատվության ենթարկում: Զոհված երիտասարդների ծնողներն ակցիայի մասնակիցներից այսօր խնդրել են իրենց ողբերգության հաշվին չքաղաքականացնել բողոքի ակցիաները:

Մայիսի 31-ին Թբիլսիի քաղաքային դատարանը երկու անչափահասների սպանության գործով հրապարակած դատավճռում 2 մեղադրյալներից միայն մեկին էր սպանության գործով մեղավոր ճանաչել , երկրորդի նկատմամբ ծանրագույն հանգամանքներում կատարած սպանության մեղադրանքը վերաորակվել էր`ծանրագույն հանգամանքներում սպանության փորձով, ինչի հետևանքով դատարանը չէր բացահայտել մարդասպանին: Դատարանի որոշումը բուռռն արձագանք գտավ տուժած կողմի և հանրության շրջանում, ինչ արտահայտվեց երկօրյա բողոքի ակցիաներով: Գլխավոր դատախազը հրաժարական տվեց: Քրեական գործը տեղափոխվեց վերաքննիչ դատարան: Կսկսվի սպանության գործի նոր հետաքննոթյուն ՆԳՆ-ի վերահսկողությամբ: Ընդդիմությունը պահանջում է իշխանափոխություն:

 

Լրահոս

Դիտել ավելին