Կարևոր իրադարձություններ

2018 թվականին Եվրոպա է ժամանել ավելի քան 32 հազար փախստական

02 Հունիս, 2018 22:36
2018 թվականին Եվրոպա է ժամանել ավելի քան 32 հազար փախստական

2018 թվականի սկզբից ի վեր Եվրոպա ժամանած փախստականների թվաքանակը գերազանցել է 32 հազարը: Այդ մասին ճեպազրուցում հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը։

«ՄՄԿ-ն հայտնում է, որ 2018 թվականի առաջին 150 օրերին ծովային ճանապարհով Եվրոպա է ժամանել 32 հազար 80 միգրանտ: Նրանց 42 տոկոսը ժամանել է Իտալիա եւ 34 տոկոսը՝ Հունաստան, մնացած 24 տոկոսը՝ Իսպանիա»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ 2017 թվականի նույն այդ ժամանակաշրջանում Եվրոպա էր ժամանել 70 հազար 870 մարդ: Իսկ 2016 թվականին 230 հազար 230 մարդ: Միջերկրական ծովում միգրանտների եւ փախստականների շրջանում մահերի թիվը տարեսկզբից կազմել է 660 մարդ: Ամբողջ աշխարհում զոհվածների թվաքանակը 1186 է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին