Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի նոր վարչապետի պարտականությունները ստանձնել է ընդդիմադիր առաջնորդը

02 Հունիս, 2018 22:20
Իսպանիայի նոր վարչապետի պարտականությունները ստանձնել է ընդդիմադիր առաջնորդը

Իսպանիայի ընդդիմադիր սոցիալիստական աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսը ստանձնել է երկրի վարչապետի պարտականությունները:

Ինչպես հայտնում է DW.com-ը, Սանչեսի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կայացել է հունիսի 2-ին միապետական նստավայր Սարսուելի թագավորական պալատում՝ թագավոր Ֆիլիպ VI ներկայությամբ:

Վերջինս վարչապետի պաշտոնում փոխարինել է Ժողովրդական պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Մարիանո Ռախոյին, որին խորհրդարանն օրեր առաջ անվստահության քվե էր հայտնել:

Սանչեսը, ում կուսակցությունից խորհրդարանում 85 պատգամավոր է ընդգրկված, մտադիր է երկիրը ղեկավարել այն քաղաքական գործիչների հետ միասին, որոնք աջակցություն են հայտնել իրեն:

 

Լրահոս

Դիտել ավելին