Կարևոր իրադարձություններ

Համացանցի օգտատերերին բարկացրել է Ալլա Պուգաչովայի պահվածքը

02 Հունիս, 2018 22:13
Համացանցի օգտատերերին բարկացրել է Ալլա Պուգաչովայի պահվածքը
 
 
 
 

Օրերս Ալլա Պուգաչովան Օլեգ Մենշիկովի ծրագրի հյուրն է եղել YoyTube ալիքով: Նկարահանումներից հետո արտիստները հանդիպել են լրագրողներին, որոնք հետաքրքրվել են երգչուհուց, թե ինչպես է անցել հարցազրույցը:

Պուգաչովան ակնհայտորեն ցանկություն չի ունեցել լրագրողների հարցերին պատասխանելու և սկզբում լուռ ինքնագրեր է բաժանել: Այնուհետև երբ լրագրողներից մեկը հարցրել է նրա թատերական փորձի մասին, երգչուհին պատասխանել է. «Իսկ մի՞թե դուք այժմ չտեսաք այն թատրոնը, որ մենք սկսեցինք Օլեգի հետ միասին»:

Պուգաչովան վաղուց է հայտնի հարցերին պատասխանելու իր քամահրական կեցվածքով, սակայն համացանցի օգտատերերին բարկացրել է նրա պահվածքը:

«Եթե հոգնել է հիմար հարցերից, թող նստի տանը և դուրս չգա», «Կարելի է պատասխանել առանց սարկազմի և քամահրանքի»,- այս բովանդակությամբ գրառումներ են արել օգտատերերը: Նրանց նաև զարմացրել է երգչուհու անխնամ տեսքը:

 
Օրերս Ալլա Պուգաչովան Օլեգ Մենշիկովի ծրագրի հյուրն է եղել YoyTube ալիքով: Նկարահանումներից հետո արտիստները հանդիպել են լրագրողներին, որոնք հետաքրքրվել են երգչուհուց, թե ինչպես է անցել հարցազրույցը: Պուգաչովան ակնհայտորեն ցանկություն չի ունեցել լրագրողների հարցերին պատասխանելու և սկզբում լուռ ինքնագրեր է բաժանել: Այնուհետև երբ լրագրողներից մեկը հարցրել է նրա թատերական փորձի մասին, երգչուհին պատասխանել է. «Իսկ մի՞թե դուք այժմ չտեսաք այն թատրոնը, որ մենք սկսեցինք Օլեգի հետ միասին»: Պուգաչովան վաղուց է հայտնի հարցերին պատասխանելու իր քամահրական կեցվածքով, սակայն համացանցի օգտատերերին բարկացրել է նրա պահվածքը: «Եթե հոգնել է հիմար հարցերից, թող նստի տանը և դուրս չգա», «Կարելի է պատասխանել առանց սարկազմի և քամահրանքի»,- այս բովանդակությամբ գրառումներ են արել օգտատերերը: Նրանց նաև զարմացրել է երգչուհու անխնամ տեսքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին