Կարևոր իրադարձություններ

Կուբայում մոլեգնող «Ալբերտո» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի (լուսանկարներ)

02 Հունիս, 2018 20:23
Կուբայում մոլեգնող «Ալբերտո» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի (լուսանկարներ)

Կուբայում մոլեգնող «Ալբերտո» մերձարևադարձային փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Ինչպես հաղորդում է Prensa Latina գործակալությունը՝ վկայակոչելով Կուբայի Հանրապետության Քաղաքացիական պաշտպանության ազգային շտաբի տվյալները, երկու մարդ անհետ կորած է համարվում

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով գրանցված 4 զոհի մասին:


Տեղի իշխանության տվյալներով՝ տարրերային աղետի հետևանքով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել Սանկտի Սպիրիտուս, Սյենֆուեգոս և Վիլյա Կլարա նահանգներում: Շուրջ 44 000 տուն մնացել է առանց էլեկտրականության, հեռախոսային կապը նույնպես կտրվել է



 

Լրահոս

Դիտել ավելին