Կարևոր իրադարձություններ

Ականատեսը Մեծ Բրիտանիայի երկնքում տեսագրել է «մահացու աստղը»

02 Հունիս, 2018 20:08
Ականատեսը Մեծ Բրիտանիայի երկնքում տեսագրել է «մահացու աստղը»

30-ամյա Ջեյմս Գոլդմանը Մեծ Բրիտանիայի Լինդս նահանգում, նկարահանել է խորհրդավոր մի թռչող օբյեկտ, որը հիշեցնում է «Աստղային պատերազմների» «Մահվան աստղը» տեսարանը:

Այդ տղամարդը «Mirror»-ին պատմել է, որ այդ օբյեկտը կախված է մոտ 300 մետր բարձրության վրա և կարծես պայծառ սպիտակ մետաղյա գնդակ լինի:

«Այն հաստատ ինքնաթիռ չէր, և շատ ցածր էր թռչում, որ արբանյակ համարվեր: Ես գիտեմ, թե ինչ տեսք ունեն անօդաչու թռչող սարքերը, բայց դա դրանց էլ նման չէր»,- ասել է Գոլդմանը:

Փորձագետները դեռ չգիտեն, թե ինչ է հայտնվել Գոլդմանի տեսախցիկի առջև, բայց այլմոլակայինների ուսումնասիրությամբ զբաղվող Հարի Հեսելթինը հակված է հավատալ, որ Լիդսի բնակիչը ականատես է եղել աննորմալ երևույթի:

 
 
Реклама 09

«Սա հետաքրքիր նյութ է և, դատելով վկաների տրամադրած տեղեկատվությունից, դա իսկապես աննորմալ բան է»,- ասել է Հեսելթինը:

Հետաքրքիր է, որ Ջեյմս Գոլդմանը ինքը նախկինում չի հավատացել այլմոլորակայինների գոյությանը և թերահավատորեն է վերաբերվել դրա մասին զեկույցներին: Հիմա նա մտադիր է վերանայել իր տեսակետը այս հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին