Կարևոր իրադարձություններ

Էր Ռիադը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Քաթարի դեմ Ս-400 գնելու համար

02 Հունիս, 2018 19:45
Էր Ռիադը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Քաթարի դեմ Ս-400 գնելու համար

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նամակ է ուղարկել, որում տեղեկացվում է, որ Էր Ռիադը պատրաստ կլինի ռազմական գործողություններ սկսել Քաթարի դեմ, եթե վերջինս ձեռք բերի Ս-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը:

Այդ մասին գրել է ֆրանսիական Monde թերթը:

Ֆրանսիա ուղարկված նամակում Սաուդյան Արաբիայի թագավորը խորը մտահոգություն է հայտնել Դոխայի և Մոսկվայի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ: Նա համարում է, որ Ս-400-ների առկայությունը Քաթարի տարածքում ազդեցություն կունենա Սաուդյան Արաբիայի օդային տարածքի վրա:

Նման իրավիճակում «թագավորությունը պատրաստ կլիներ կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանության այդ համակարգը ոչնչացնելու համար՝ ներառյալ ռազմական գործողությունները»,- գրել է թագավորը:

Տեղեկացվում է, որ միապետը խնդրել է Մակրոնին թույլ չտալ Ս-400-ների վաճառքը և կայունություն պահպանել տարածաշրջանում: Ֆրանսիայի ԱԳՆ-ում հրաժարվել են մեկնաբանել նամակը:

 

Լրահոս

Դիտել ավելին