Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

Հռոմում զինված անձինք կողոպտել են ինկասացիայի մեքենան

02 Հունիս, 2018 19:38
Հռոմում զինված անձինք կողոպտել են ինկասացիայի մեքենան

Հռոմում ավազակախումբը, որն ուրբաթ առավոտյան հարձակում է գործել ինկասացիայի մեքենայի վրա, կես մլն եվրո է գողացել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իտալացի կարաբիներները:

Ինչպես նշվում է, հանդուգն կողոպուտը տեղի է ունեցել իտալական մայրաքաղաքի արևմտյան շրջանում: Զինված և դիմակավոր 4 անձինք հարձակվել են ինկասացիայի աշխատակիցների վրա, որոնք մոտեցել էին տեղի սուպերմարկետին՝ հասույթը վերցնելու համար:

Նախնական տվյալներով՝ «ոստիկանություն» գրությամբ բաճկոններ կրող կողոպտիչները զինաթափել են ինկասացիայի երեք աշխատակցի և գումարով հեռացել արտասահմանյան պետհամարանիշով մեքենայով: Նշվում է, որ ոչ ոք չ տուժել հարձակման հետևանքով: Հանցագործներին որոնման աշխատանքներ են ընթանում, որոնց նաև ոստիկանական ուղղաթիռ է ներգրավվել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին