Կարևոր իրադարձություններ

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Տավուշի նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին

02 Հունիս, 2018 18:48
Նախարար Պապիկյանը ներկայացրել է Տավուշի նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին

 Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին։ 

Այս մասին տեղեկացնում են   Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունից:   Նախարար Պապիկյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,  նշել է, որ իշխանությունների  առջև այժմ ծառացել են նոր մարտահրավերներ և յուրաքանչյուրի  խնդիրն է, գիտակցելով պահի լրջությունը, գործադրել առավելագույն ջանքեր իրական ժողովրդավարության հասնելու  համար:

«Մենք պետք է չհիասթափեցնենք մեր հասարակությանը, պաշտոնյան պետք է մշտապես հասանելի լինի հանրության համար: Իրավասություններ ունենալուց զատ, մենք պարտավոր ենք հիշել, որ  ունենք նաև ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով ստանձնած պարտավորություններ և դա ՀՀ ժողովրդին ծառայելն է»,- շեշտել է Սուրեն Պապիկյանը։ 

Նախարարն  ընդգծելով Տավուշի՝ սահմանապահ մարզ լինելու հանգամանքը`  ասել է, որ սահմանապահ համայնքները Հայաստանի Հանրապետության սիրտն են, նրա կենտրոնը, միաժամանակ վստահեցնելով, որ  ՀՀ կառավարությունը կանգնած է տավուշցիների թիկունքին և  կանի հնարավոր ամեն  բան` նրանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար: 

  Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև  մարզպետների հետ հանդիպման ժամանակ վարչապետի կողմից տրված ուղերձին, համաձայն, որի յուրաքանչյուր մարզ  պետք է ունենա բիզնես ծրագրերի փաթեթ, որը հնարավորություն կտա ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սփյուռքից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին առաջարկել արդեն պատրաստի բիզնես ծրագրեր։

  Նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանը իր պատրաստակամությունն է հայտնել մարզխորհրդի և համայնքապետերի հետ միասին հարազատ լինել կառավարության որդեգրած քաղաքականությանն ու նախարարի կողմից հնչեցված ցուցումներին և վստահեցրել, որ քսանչորս ժամ հասանելի կլինի մարզի յուրաքանչյուր բնակչի համար։   

Նախարար Պապիկյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,  նշել է, որ իշխանությունների  առջև այժմ ծառացել են նոր մարտահրավերներ և յուրաքանչյուրի  խնդիրն է...

 

Լրահոս

Դիտել ավելին