Կարևոր իրադարձություններ

Վրաստանում խոշոր քաղաք է հեղեղվել ուժեղ անձրևների պատճառով

02 Հունիս, 2018 18:36
Վրաստանում խոշոր քաղաք է հեղեղվել ուժեղ անձրևների պատճառով

Վրաստանի ամենախոշոր քաղաքներից մեկը՝ Ռուսթաֆին հեղեղվել է ուժեղ անձրևի պատճառով: Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների կարգավորման գործակալությանը:

Անձրևը հեղեղել է կենտրոնական փողոցները, առաջին հարկերը և նկուղները. որոշ մեքենաներ ճանապարհին են մնացել ջրի հոսանքների պատճառով:

«Թբիլիսիից լրացուցիչ ուժեր են ժամանել Ռուսթաֆի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում ավարտեն ջրահեռացման աշխատանքները: Դեպքի վայրում աշխատում են 80 փրկարարներ, կիրառվում են փրկարարական սարքավորումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին