Կարևոր իրադարձություններ

Պատգամավոր Արման Սահակյանը դուրս է գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցությունից

02 Հունիս, 2018 18:13
Հեղինակ՝ Արման Սահակյան
Պատգամավոր Արման Սահակյանը դուրս է գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին