Կարևոր իրադարձություններ

Պատահար Շահումյան-Լերմոնտովո ավտոճանապարհին. կան տուժածներ

02 Հունիս, 2018 17:50
Պատահար Շահումյան-Լերմոնտովո ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունիսի 2-ին, ժամը 13:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Մ-8 ավտոճանապարհի Շահումյան-Լերմոնտովո հատվածի 8-րդ կմ-ին: «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել մոտակա ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ. Ա.-ն, ուղևորներ՝ Մ. Գ.-ն (ծնված 1975 թ.), Ս. Ա.-ն (ծնված 2005 թ.) և Ե. Ա.-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Ա.-ի և Ս. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ. Գ.-ինը և Ե. Ա.-ինը՝ միջին ծանրության:

 

 

Լրահոս

Դիտել ավելին