Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

MMA-ի մարզիկ Վարդան Ասատրյանը բարեգործական այց է կատարել Խարբերդի մանկատուն (լուսանկարներ)

02 Հունիս, 2018 17:02
MMA-ի մարզիկ Վարդան Ասատրյանը բարեգործական այց է կատարել Խարբերդի մանկատուն (լուսանկարներ)

MMA-ի Fight Nights Global-ի 57 կգ քաշային կարգի 2017 թ. չեմպիոն, ներկայիս չեմպիոնության թեկնածու Վարդան Ասատրյանը հերթական մենամարտից հետո ժամանել է Հայաստան և որոշել այցելել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատուն:

Այցը խորհրդանշական էր` հաշվի առնելով, որ երեկ Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

 

Հայ մարզիկն իր հետ մանկատուն է բերել կենցաղային տեխնիկա, աթոռներ, հեռուստացույցներ, սպասք լվացող մեքենաներ և մանկատանն անհրաժեշտ այլ իրեր: Ասատրյանին օգնել են մարդիկ տարբեր քաղաքներից և երկրներից:

 

Մանկատունը զինվել է նաև համակարգիչներով և տեղեկատվական այլ տեխնոլոգիաներով:

 

 

Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը ընդունել է Վարդան Ասատրյանին, նրա հետ շրջել մանկատանը: Մանկատան մի քանի սաներ Ասատրյանի կողմից ստացել են նաև հեռախոսներ:

 
 

 

 

Բալասանյանը նշել է այցի կարևորությունը, իսկ մանկատան սաներն ու անձնակազմը մեծ ուրախությամբ են դիմավորել MMA-ի մարզիկին

 

«Հանդիպել ենք Վարդանի հետ, պայմանավորվել ենք, մանկատանն օգնելու ցանկություն հայտնեց: Մի փոքր անակնկալ էր, որ այսքան լայնածավալ օգնություն ստացանք: Բոլորի համար մեծ ուրախություն էր: Համակարգչային տեխնիկան կօգնի դպրոց հաճախող երեխաներին, կարևորում եմ նաև նոր կենցաղային տեխնիկաները»,- ասաց մանկատան տնօրենը:

Այցից հետո Armsport.am-ը զրուցել է Վարդան Ասատրյանի հետ.

«Ես մենամարտից առաջ խոստացել էի, որ Աստծո հաջողությամբ հաղթանակից հետո գումարի մի մասն ուղղելու եմ Հայաստանում բարեգործությանը: Իմ մտադրությանը միացան շատ մարդիկ և օգնեցին իրագործել ցանկությունս: Կարծում եմ՝ արդյունք կտա այս օգնությունը: Չենք պատրաստվում կանգնել, անպայման էլի կօգնենք մեր ժողովրդին: 

 Ծանոթացա մանկատան երեխաների ապրելակերպին, կառույցի խնդիրներին, միասին հասկացանք, թե ինչ օգնություն կարող ենք ցուցաբերել: Ասացի, որ ցանկանում ենք ավելին անել: Ես կազմակերպել եմ այս ֆոնդը, որին շատ մարդիկ են մասնակցել, անգամ շատերին ես չեմ ճանաչում: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում: Այս տեմպերով մենք կարող ենք ավելին անել, ինչը չենք արել: 

Հիշեցնենք` Fight Nights Global պրոմոուտերական ընկերությունը դադարեցրել էր Ասատրյանի հետ համագործակցությունը, քանի որ վերջինս ադրբեջանցի Էլնար Իբրահիմովին հաղթելուց հետո ցուցադրել էր Հայաստանի ու Արցախի դրոշները: Այնուհետև պայմանագիրը վերականգնվել է, որից հետո նա չեմպիոն է դարձել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին