Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է Դեդ Հասանի զինակցի սպանության կասկածյալը

02 Հունիս, 2018 16:35
Ձերբակալվել է Դեդ Հասանի զինակցի սպանության կասկածյալը

Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) մտերիմ համախոհ Իլգար Ալիևին սպանող, հայտնում է «Ինտերֆաքսը»՝  վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրին:

«Մայիսի 31-ին Մոսկվայում ՌԴ ՆԳՆ եւ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են ծագումով Ադրբեջանից, 1983 թվականի ծնված Թալիբհանլի Հաջիբաբա Թահիօղլիին, որը մերկացվել է 2012 թվականին տեղի ունեցած սպանության մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ 2012-ի ապրիլին Մոսկվայում ատրճանակով գնդակահարել են քրեական հեղինակություն Իլգար Ալիեւին, որը հայտնի է որպես «Իլգար Դանաբաշ», եւ նրա երիտասարդ ուղեկցորդուհուն:

Նրա խոսքով՝ ձերբակալվածը նույնպես քրեական հեիղնակություն է եւ հայտնի է «Հաջի Բեյլագանսկի» մականունով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին