Կարևոր իրադարձություններ

Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները կվերադարձվեն Ազգային պատկերասրահին. նախարար

02 Հունիս, 2018 15:56
Հեղինակ՝ Լիլիթ Մակունց
Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները կվերադարձվեն Ազգային պատկերասրահին. նախարար

ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնոնւմ ենք ստորև.

«Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր ինձ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է: Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել:

Այս խնդրանքին առաջինն արձագանքել է ԱԻՆ-ը: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ունեն թվով 94 կտավ, որոնք պատրաստ են վերադարձնել պայմանագրում նշված ժամկետի համաձայն:

Ի դեպ, դիմել եմ պարոն Ծատուրյանին, որպեսզի իմ աշխատասենյակում և առհասարակ Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ, քանի որ կտավներն ունեն հատուկ պայմաններով պահպանության կարիք»: 

 

Լրահոս

Դիտել ավելին