Կարևոր իրադարձություններ

Երկու օր չգնենք, ի՞նչ են անելու այդ միսը. գյուղնախարարը միանում է վարչապետի բոյկոտի կոչին

02 Հունիս, 2018 15:11
Երկու օր չգնենք, ի՞նչ են անելու այդ միսը. գյուղնախարարը միանում է վարչապետի բոյկոտի կոչին

Որեւէ մեկն իրավունք չունի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Կասյան փողոցի հարակից տարածքում բացված գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառում լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Չեմ կարծում, որ դա կբերի ճգնաժամային վիճակի: Ինձ համար գների աճը զսպելու պատրվակով հարկերից խուսափումը ընդունելի չէ»,- ասաց նա ու հավելեց, որ միանում է վարչապետի կոչին՝ բոյկոտել թալանչիներին եւ կոռուպցիոներներին:

Անդրադառնալով վերջին օրերին վերջին օրերին մսամթերէի թանկացմանը, հատկապես «Երեւան սիթի»-ում, նախարարն ասաց. «Երկու օր որ չգնենք, ի՞նչ են անելու այդ միսը: Եթե 2-3 օր առանց մսի ապրենք, կարծում եմ՝ գները կգան իրենց տեղը: Հիմա մի փոքր խուճապ կա, դրա համար փորձում են գները բարձրացնել: Փոքր շուկաներ, որ կազմակերպում ենք Երեւանում եւ այլ քաղաքներում, այդ դեպքում՝ գինը կթելադրի շուկան: Պետք է փորձենք, որ այս տարի ավելի շատ նման շուկաներ բացվեն, քանի որ դրա պահանջարկը կա»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին