Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում մահացել է պոլսահայ հայտնի գործարար Ղազարոս Ունանը

02 Հունիս, 2018 15:03
Ստամբուլում մահացել է պոլսահայ հայտնի գործարար Ղազարոս Ունանը

Թուրքիայում մահացել է հայտնի  պոլսահայ գործարար Ղազարոս Ունանը, ով երկար ժամանակ առողջական խնդիրների պատճառով գտնվում էր Ստամբուլի հիվանդանոցներից մեկում, գրում է ermenihaber.am-ը։

Նա ծնվել էր 1934թ․։ Ապրել է Ստամբուլի Բեյողլու շրջանում։ Երիտասարդ տարիքում ընդունվել էր Ստամբուլի ամենահեղինակավոր հայկական «Կենտրոնական վարժարանը», սակայն ուսումը կիսատ էր թողել։ 

Պոլսահայ գործարարը  կարճ ժամանակով ղեկավարել է Ստամբուլի Շիշլի շրջանում գտնվող սպորտային խմբակներից մեկը։

Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի կայքը հայտնում է, որ Ունանը հանդիսանում էր նաև  փողկապների արտադրությամբ զբաղվող  «DÜK» հայտնի ընկերության հիմնադիրը, որը հիմնադրվել էր  1999 թ․-ին։

Նա ակտիվ դերակատարություն է ունեցել պոլսահայ համայնքի սպորտի զարգացման ծրագրերում։

 

Լրահոս

Դիտել ավելին