Կարևոր իրադարձություններ

«Մարտի 1-ով նման բան չի եղել, նման ապօրինի, խայտառակ մեղադրանք չի եղել». Մասիսի քաղաքապետի պաշտպան

02 Հունիս, 2018 13:53
«Մարտի 1-ով նման բան չի եղել, նման ապօրինի, խայտառակ մեղադրանք չի եղել». Մասիսի քաղաքապետի պաշտպան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորման միջնորդության քննությունը: Վճիռը կհրապարակվի ժամը 15:00-ին: Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իրենք ակնկալում են, որ իրենց պաշտպանյալն ազատ կարձակվի:

«Հիմնավոր կասկած բացակայում է, երկու շինծու վկաներ «Յութուբում» տեսնելով դիմակավորված մարդու, ասել են, որ դա ինքն է, բայց անգամ այդ դիմակավորված մարդը ոչինչ չի անում: Սրա հիման վրա մեղադրանք են առաջադրել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու հիմքով, բայց դա խայտառակություն է, Մարտի 1-ով նման բան չի եղել, նման ապօրինի, խայտառակ մեղադրանք չի եղել»,- նշեց փաստաբանը:

Վերջինիս խոսքով՝ դատավոր Աննա Մաթևոսյանը ձերբակալումից չազատեց իրենց մյուս պաշտպանյալին և կալանավորելու որոշում կայացրեց.

«Կողքի դահլիճում նստած մի դատավոր համարում է, որ լրիվ նույն ապացույցներով բացակայում է հիմնավոր կասկածը և հիմքեր չկան ու երկու անձի ազատ է արձակում, իսկ տիկին Մաթևոսյանը որոշում է, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է, կարելիէ կալանավորել: Անպայման կվիճարկենք դա Վերաքննիչ դատարանում: Չգիտեմ՝ ինչն է պատճառը, պարզապես դատական համակարգում շատ են մարդիկ, որ սխալմամբ ուզում են այս եղանակով շողոքորթել նոր իշխանություններին: Ես կարող եմ վստահաբար ասել, որ նման ձևով նրանց շողոքորթել հնարավոր չէ: Անիմաստ բան է»:

 

Լրահոս

Դիտել ավելին