Կարևոր իրադարձություններ

Երկու հոգի կնոջ պարանոցից պոկել են իր շղթան ու փախել. կողոպուտ Էրեբունու փողոցում

02 Հունիս, 2018 12:01
Երկու հոգի կնոջ պարանոցից պոկել են իր շղթան ու փախել. կողոպուտ Էրեբունու փողոցում

Հունիսի 1-ին, ժամը 21-ն անց 35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ Էրեբունու փողոցում երկու հոգի պարանոցից պոկել են իր շղթան ու փախել:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին վերջինս մատնացույց է արել իր շղթան հափշտակած անձին: Ժամը 21-անց 50-ին ոստիկանները կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1994 թվականին ծնված Գևորգ Ղ.-ին:\

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարած մյուս անհայտ անձը՝ 1994 թվականին ծնված Համլետ Գ.-ն է:շ

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, նա հունիսի 2-ին, ժամը 00:30-ին՝ ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել ոսկյա շղթան:

Գևորգ Ղ.-ն և Համլետ Գ-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին