Կարևոր իրադարձություններ

«Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկության ընթացքում կանեփանման բույսեր են հայտնաբերվել

02 Հունիս, 2018 11:52
«Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկության ընթացքում կանեփանման բույսեր են հայտնաբերվել

Հունիսի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են կատարել 2-րդ տեղամասի խցերից մեկում, որտեղ պահարանի վրա նկատել են պլաստմասե տարայում աճեցված բույսեր, որոնցից երկուսը՝ կանեփանման:

Այդ մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին