Կարևոր իրադարձություններ

Երիտասարդական հիմնադրամի տնօրենին կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ. Արայիկ Հարությունյան

02 Հունիս, 2018 11:28
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Երիտասարդական հիմնադրամի տնօրենին կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեք օր էր, ինչ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը փորձում էր հանդիպել Երիտասարդական հիմնադրմի տնօրենի հետ: Առաջին օրը նա ասել էր, որ չի կարող գալ, հետո «հիվանդացել էր», իսկ հիմա պարզվում է՝ քրեական գործ է հարուցվել, այն էլ՝ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ դիմումով:

Տնօրենին էլ կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ»:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում  ստացվել  է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն,  որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

 

Լրահոս

Դիտել ավելին