Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի լոբբիստները Վաշինգտոնի հետ աշխատանքում մեզնից մի քանի քայլ առաջ են. Ս. Սարգսյան «168 ժամ»

02 Հունիս, 2018 11:01
Ադրբեջանցի լոբբիստները Վաշինգտոնի հետ աշխատանքում մեզնից մի քանի քայլ առաջ են. Ս. Սարգսյան  «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Ամերիկյան նամակներն Ադրբեջանի նախագահին առաջին հերթին իրենց լոբբիստների ակտիվ աշխա­տանքի հետևանքն է»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավոր­ված Միացյալ Նահանգների «նամակային գրոհը» ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Քաղաքա­գետը տեղեկացրել է, որ սովորաբար նման նամակները կազմում է կա´մ ԱՄՆ Պետքարտուղարությունը, կա´մ տվ­յալ երկրներում ԱՄՆ դեսպանությունները, կա´մ ԱՄՆ Անվտանգության խորհուրդը: Նրա կարծիքով, շնորհա­վորական նամակներից առնվազն երկուսն Անվտանգու­թյան խորհրդի քարտուղարի կողմից են կազմվել, նույն մարմինն է կազմել նաև շնորհավորական նամակը Փաշինյանի ընտրության կապակցությամբ: 

«ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը ևս պետք է ակտիվ աշխա­տեր, որ մենք նման նամակ ստանայինք ՀՀ Առա­ջին Հանրապետության 100-ամյակի առիթով, և ընդհան­րապես պետք է լավ աշխատել, որպեսզի ավելի ակտի­վանան հայ-ամերիկյան հարաբերությունները:

Մենք տեսնում ենք, որ մեր հարևանն այս ուղղությամբ անում է աշխատանք, ունի հստակ հետաքրքրություն, չպետք է հետ ընկնենք իրենց կողմից տարվող աշխատանքներից, պետք է առավել ակտիվ ու նախաձեռնող լինենք, այլ ոչ թե հետևենք նրանց օրինակին: Ստացվում է, որ ներկա­յումս նրանք մի քանի քայլ առաջ են»,- նման տեսակետ է հայտնել Սուրեն Սարգսյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին