Կարևոր իրադարձություններ

Սփյուռքի նոր նախարարը կոռուպցիոն նոր սխեմա է հայտնաբերել. «Առավոտ»

02 Հունիս, 2018 10:58
Սփյուռքի նոր նախարարը կոռուպցիոն նոր սխեմա է հայտնաբերել. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Սյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը երեկ ԱԺ-ում ուշագ­րավ հայտարարություն արեց։ Նա ասաց, որ առաջին աշխատանքային օր­վանից ուսումնասիրել է նախարարության ծրագրերի ֆինանսական հատվածը. «Ունեմ մտավախություններ, տեսել եմ հնարավոր կոռուպցիոն ռիսկեր։ Եթե մենք կարողանանք ձերբազատվել կո­ռուպցիոն ռիսկերից և առավել արդյու­նավետ բյուջեն օգտագործենք, ծրագրե­րը ոչ կտեղափոխվեն, ոչ էլ կկասեցվեն»։

Նախարարը մանրամասնեց, թե ինչ նկատի ունի կոռուպցիոն ռիսկեր ասելով. «Եթե 10 տարի շարունակ նույն կազմա­կերպությունները շահել են տենդերները, և ընթացիկ ծրագրերը պետք է այդ նույն կազմակերպությունները անեն, ես միան­շանակ, որպես սփյուռքի նոր նախարար, խնդիրներ եմ տեսնում»։

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ վերստին մրցույթներ եթե հայտարարեն՝ բաց, թափանցիկ, բոլո­րին հասանելի պայմաններով, միանշանակ կշարունակեն այդ ծրագրերն իրականացնել բնականոն հունով։ Մենք փորձեցինք ճշտել՝ որտե՞ղ է տեսել կոնկրետ կոռուպցիոն ռիսկը, նախարարը պատասխանեց. «Որպեսզի հիմ­նավոր խոսեմ, ինձ մի քանի օր ժամանակ հարկավոր կլինի, որովհետև մենք հիմա հա­վաքագրում ենք, աշխատում ենք աուդիտի հետ»։

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ այն կազմա­կերպությունները, որոնք տենդերը շահել են պարբերաբար, մոտ են նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի՞ն, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ միայն։ Ես միանշանակ հայտարարությամբ հանդես կգամ՝ շատ կոնկրետ ոլորտներում շատ կոնկրետ պայմանագրերով շատ կոնկրետ անուններով։ Այս իմաստով ես բացարձակ որևէ կաշկանդվածություն չունեմ։ Ոչ թե հի­մա խուսափում եմ ասել, որովհետև վախե­նում եմ կամ կաշկանդված եմ, այլ ես ուզում եմ շատ ավելի հիմնավոր ու հստակ, համա­պարփակ ու խորը հարկատուին ասել, որի վճարած հարկերից ձևավորվել է մեր շուրջ միլիարդի հասնող բյուջեն։ Ես պիտի ցույց տամ, որ այդ հարկերը մաքսիմալ արդյունա­վետ են ծախսվելու»։

Նա ասաց, որ նախա­րարության ներսում բազում կառուցվածքային փոփոխություններ պետք է լինեն, որ թույլ տան արդյունավետ աշխատել։ Առաջիկա 3-4 օրերի ընթացքում նախարարը ասուլիս կհրավիրի և այդ ամենի մասին ավելի կոնկ­րետ հայտարարություններ կանի։ Հնարավոր է՝ ԱԱԾ-ն մտնի սփյուռքի նախարարություն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին