Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն և Չինաստանը կանեն ամեն բան՝ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պահպանելու համար

02 Հունիս, 2018 10:22
ԵՄ-ն և Չինաստանը կանեն ամեն բան՝ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պահպանելու համար

ABC News-ը փոխանցում է, որ Եվրամիությունը և Չինաստանը կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի աջակցեն Իրանի հետ միջուկային համաձայնագրին:

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Պեկինը «կաջակցի համաձայնգրին»։ ԵՄ գլխավոր դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշեցրել է, որ համաձայնագիրը ստացել է ՄԱԿ-ի հավանությունը, և բոլոր կողմերը պատրաստ են այն իրագործել։

Մոգերինին բարձր է գնահատել Չինաստանի դիրքորոշումը՝ նշելով, որ ԵՄ-ն և մյուս գործընկերներն աշխատում են համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին