Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի՞ եղանակ է սպասում Հայաստանում

02 Հունիս, 2018 10:05
Ինչպիսի՞ եղանակ է սպասում Հայաստանում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, 4-5-ը նույնքան կբարձրանա: 

Երևան քաղաքում՝

Հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           36.80C (1990 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                  5.40C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           20.70C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: 

 

Լրահոս

Դիտել ավելին