Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ հաջորդ բացահայտումնե­րը կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը. «Ժամանակ»

02 Հունիս, 2018 09:35
ԱԱԾ հաջորդ բացահայտումնե­րը կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հաջորդ բացահայտումները կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը: Միայն թե այս ոլորտում պետությունից և հասարակությունից կատարված թալանի մասշտաբներն այնպիսին են, որ դրանց հրապարակումը կարող է ուղղակի խարխլել  հանրային հավասարակշռությունը:

Հայաստանի ընդերքից կատարված թալանի ծավալներն այնպիսի մեծության են, որ այդ գումարներով կարելի էր Հայաստանը ոչ թե ամենաբարեկեցիկ Սինգապուր, այլ հեքիաթների մեջ նկարագրվող Ոսկե քաղաք դարձնել:

Մնում է, որ նոր իշխանությունը կարողանա վերադարձնել այդ թալանված միջոցները»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին