Կարևոր իրադարձություններ

Ար­տահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարեվերջից տեղափոխ­վում են մինչև հաջորդ տարվա հունիս․ «Ժամանակ»

02 Հունիս, 2018 09:07
Ար­տահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարեվերջից տեղափոխ­վում են մինչև հաջորդ տարվա հունիս․ «Ժամանակ»

 «Ժամանակ» թերթը գրում է․ «Նախկինում խոսելով արտա­հերթ խորհրդարանական ընտ­րությունների անցկացման ժամկետների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտա­րարել էր, որ դրանք կարող են անցկացվել մինչև այս տարվա վերջ: Մինչդեռ երեկ կառավարության նիստում քննարկված կառավարության ծրագրում նախանշված է արտահերթ ընտրությունների անցկացման նոր ժամկետ: 

Արտահերթ խորհրդարանական ընտրու­թյուններն անհրաժեշտ է անց­կացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, ասվում է կառավարության ծրագրում: Իսկ սա նշանակում է, որ ար­տահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը այս տարեվերջից տեղափոխ­վում է մինչև հաջորդ տարվա հունիս»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին