Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    556
    564

  • RUB

    7,48
    7,73

Կարևոր իրադարձություններ

Ռուսները Հայաստան խոպան են եկել․ «Հրապարակ»

02 Հունիս, 2018 08:53
Ռուսները Հայաստան խոպան են եկել․ «Հրապարակ»
Հրապարակ օրաթերթը գրում է․ «Մենք անդրադարձել ենք, թե ինչպես է երկաթուղու ղեկավարությունը պատասխանատու պաշտոններում աշխատանքի ընդունում ՌԴ քաղաքացիների, իսկ պրոֆեսիոնալ հայ մասնագետները շատ ավելի քիչ են վաստակում, քան ռուսները, որ աստղաբաշխական աշխատավարձ են ստանում, բնակարան, մեքենա։ Համեմատության համար նշենք, որ ՀԿԵ 18-20 ռուս աշխատակիցների աշխատավարձը կազմում է մոտ 60 մլն դրամ եւ գերազանցում է ՀԿԵ վարչության շենքում աշխատող 100-ից ավելի հայ աշխատողների աշխատավարձը: Եվ քանի որ Հայաստանը լավ խոպան է ռուսների համար, նրանց ընտանիքների անդամներին էլ են աշխատանքի տեղավորում: Օրինակ՝ Դմիտրի Գվոզդեւը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տրանսպորտային պասարկման ճանապարհային կենտրոնի պետն է, նրա կնոջ համար նոր հաստիք են բացել ուղեւորափոխադրումների ծառայությունում: Ներդրումային ծառայության պետ Նիկոլայ Անտոնովի կինն աշխատում է հենց իր ծառայությունում, նույն սենյակում էլ նստում են։ ՀԿԵ շարժակազմի տնօրինության պետ Նիկոլայ Լավրենչուկի կինն աշխատում է մարքեթինգի բաժնում, Ալեքսանդր Լախտարինը ՀԿԵ դիագնոստիկա կենտրոնի տնօրենն է, կինը՝ Ելենա Լախտարինան, ենթակառուցվածքների տնօրինության պետի տեղակալը՝ արտադրատեխնիկական բաժնի պետը: Սա մի մասն է ռուս պաշտոնյաների ազգուտակի, դեռ չենք խոսում եղբայրների, քույրերի, զավակների, թոռների, ընկերուհիների մասին: ՀԿԵ արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը բազմաթիվ աղաղակող փաստեր ունի եւ առաջիկայում բաց նամակ է հղելու վարչապետ Փաշինյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով երկաթուղում տիրող իրավիճակի վրա»:
 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին