Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

«Ծախսեր կան, որ պետք է արվեն». Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչու է Դուշանբե մեկնել «թիվ 1 բորտով»

02 Հունիս, 2018 08:34
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
«Ծախսեր կան, որ պետք է արվեն». Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչու է Դուշանբե մեկնել «թիվ 1 բորտով»

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարտ Միրզոյանն անդրադարձել է «թիվ մեկ բորտով» Դուշանբե թռչելու շուրջ առաջացած աղմուկին:

«Վերադառնալուն պես տեղեկացա, որ մի քանի լրատվամիջոցների եւ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կասկածի տակ է դրվել մեր պատվիրակության՝ ՀՀ «թիվ մեկ բորտով»՝ վարչապետի ինքնաթիռով մեկնելու նպատակահարմարությունը։ Ասեմ, որ հակառակ դեպքում մեր 20 հոգանոց պատվիրակությունը (ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչները) ստիպված էր լինելու մեկնել Մոսկվայով, իրարից տարբեր եւ ոչ այնքան մոտ չվերթներով եւ կրկին լուրջ, գրեթե համարժեք գումար էր ծախսելու ավիատոմսերի, սնունդի եւ հյուրանոցային վճարների վրա։

Ամենաէականը, սակայն, այն էր, որ մենք ստիպված էինք լինելու մեկնել մայիսի 30-ին եւ վերադառնալ հունիսի 2-ին։ Այ երկու աշխատանքային օրվա վատնումը ճանապարհի վրա ամենաիսկական շքեղություն կլիներ իմ համար։ Կներեք, բայց ես դա ինձ թույլ տալ չեմ կարող այս օրերին, երբ իմ աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած է, որ ես աշխատանքի եմ գնում առավոտյան շուտ եւ վերադառնում եմ գիշերը շատ ուշ։

Ֆինանսական խնայողություններն, իհարկե, մեր առաջնահերթություններից են, եւ մենք հետեւողականորեն գնում ենք այդ ուղղությամբ։ Միաժամանակ պետք է հասկանանք, որ ծախսեր կան, որ պետք է արվեն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի, ինչու չէ՝ նաեւ մեր երկրի պատշաճ ներկայանալու համար»:

Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր այցը Աստանա իրականացրել էր էկոնոմ դասի չվերթով։ «Եթե փոխվարչապետը էկոնոմ կլասով է երթեւեկում, մյուս նախարարները, բնականաբար, պետք է երթեւեկեն նույն ձեւով»,–շեշտել էր նա։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին