Կարևոր իրադարձություններ

Կառավարության ծրագիրը թակարդ՝ խորհրդարանական մեծամասնության համար․«Փաստ»

02 Հունիս, 2018 08:26
Կառավարության ծրագիրը թակարդ՝ խորհրդարանական մեծամասնության համար․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես, կառավարության ծրագիրը գնաց Ազգային ժողով և կքննարկվի հունիսի 7–ին հրավիրվելիք արտահերթ նիստում: Բնական, Սահմանադրությամբ նախատես­ ված ժամկետների շրջանակներում ընթացող գործընթաց է: Բայց... Այս ծրագրի ընդունել– չընդունելու խնդիրն իր մեջ ներառում է մի շարք հարցականներ, որոնցից է կախված հատկապես արտահերթ խորհրդարանա­ կան ընտրություններ անցկացնելու հարցը: Եթե հանրապետականները տապալում են ծրագրի ընդունումը, դրան հետևում է անորոշ մի գործընթաց, ինչը կարող է հանգեցնել Ազգային ժողովի լուծարմանը արդեն հիմա: Այնինչ, նման շտապողականությունը ձեռնտու չէ ո՛չ իշխանություններին, ո՛չ ՀՀԿ–ին, ո՛չ էլ, կարծում ենք, քաղաքական ուժերի գերակշիռ մասին: Իշխանությունները պնդում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությՀանրապետականներն ընդհանրապես արտահերթ ընտրությունների որևէ նախադրյալ չեն տեսնում: Ավելին, ըստ որոշ հայտարարությունների, պատրաստվում են 2022 թվականի հերթական ընտրություններին:ուններ կարող են լինել միայն Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո, իսկ դա բավական ժամանակատար գործընթաց է:  Իհարկե, նախօրեին Դավիթ Հարությունյանի հայտարարությունը փոքր–ինչ զիջման տարրեր պարունակում է իր մեջ, քանի որ ՀՀԿ ԳՄ անդամն ասում է, որ իրենք պատրաստ են երկխոսություն սկսել իշխանուրաստ են երկխոսություն սկսել իշխանու­ թյունների հետ արտահերթ ընտրությունների ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: Այդուամենայնիվ, ՀՀԿ–ն շարունակում է պնդել, որ մասնավորաբար վարկանիշային ընտրակարգը Հայաստանի համար լավագույն լուծումն է ու չարժե փոխել: Այ, հենց այս առանցքային հարցում էլ իշխանությունների ու մեծամասնություն կազմող ընդդիմության հակասության արմատներն են ապագա քայլերի առումով: Եվ ահա, կառավարությունը որոշել  է խորհրդարանի հաստատմանը ներկայաց­ նել ծրագիր, որտեղ տնտեսական բլոկից զատ առանձին տեղ է հատկացված արտահերթ ընտրություններին և ընտրական օրենսդրության փոփոխություններին: Ավելին, հատուկ շեշտվում է վարկանիշային ընտրակարգի վերացման մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին