Կարևոր իրադարձություններ

Հռոմում զինված անձինք կողոպտել են ինկասացիայի մեքենան

02 Հունիս, 2018 00:22
Հռոմում զինված անձինք կողոպտել են ինկասացիայի մեքենան

Հռոմում ավազակախումբը, որն ուրբաթ առավոտյան հարձակում է գործել ինկասացիայի մեքենայի վրա, կես մլն եվրո է գողացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իտալացի կարաբիներները: 

Ինչպես նշվում է, հանդուգն կողոպուտը տեղի է ունեցել իտալական մայրաքաղաքի արևմտյան շրջանում: Զինված և դիմակավոր 4 անձինք հարձակվել են ինկասացիայի աշխատակիցների վրա, որոնք մոտեցել էին տեղի սուպերմարկետին՝ հասույթը վերցնելու համար:

  Նախնական տվյալներով՝ «ոստիկանություն» գրությամբ բաճկոններ կրող կողոպտիչները զինաթափել են ինկասացիայի երեք աշխատակցի և գումարով հեռացել արտասահմանյան պետհամարանիշով մեքենայով:

Նշվում է, որ ոչ ոք չ տուժել հարձակման հետևանքով: Հանցագործներին որոնման աշխատանքներ են ընթանում, որոնց նաև ոստիկանական ուղղաթիռ է ներգրավվել:

 

Լրահոս

Դիտել ավելին