Կարևոր իրադարձություններ

Էրդողանի կուսակցությունը պատգամավորի թեկնածուներից պահանջել է հուղարկավորությունների մասնակցել

02 Հունիս, 2018 00:16
Էրդողանի կուսակցությունը պատգամավորի թեկնածուներից պահանջել է հուղարկավորությունների մասնակցել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներից պահանջել են նախընտրական քարոզարշավի շրջանակում անպայման հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությունների մասնակցել, փոխանցում է «Բիրգյուն» պարբերականը։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնած ու ղեկավարած կուսակցությունում որպես նախընտրական քարոզչություն կարևոր տեղ է հատկացվել հուղարկավորություններին մասնակցելուն, նշվում է, որ նման պահանջ ներկայացվել է բոլոր պատգամավորի թեկնածուներին։ 

 Նրանց առաջադրված գրավոր պահանջների թվում տեղ են գտել նաև պարտադիր «մարդկանց գրկելը»,«բոլորին ժպտալը», «հարսանիքների մասնակցելը»։  Հայտնի է, որ իշխող կուսակցության ցուցակներում տեղ է գտել 600 պատգամավորի թեկնածուի անուն։ ԱԶԿ-ից որպես պատգամավորի թեկնածու է առաջադրված նաև հայազգի Մարգար Եսայանը։

 

Լրահոս

Դիտել ավելին