Կարևոր իրադարձություններ

Իտալիայի նորանշանակ վարչապետն ստանձնել է պարտականություններն ու անցել նոր կառավարության ձևավորմանը

01 Հունիս, 2018 23:38
Իտալիայի նորանշանակ վարչապետն ստանձնել է պարտականություններն ու անցել նոր կառավարության ձևավորմանը

Իտալացի իրավաբան Ջուզեպե Կոնտեն, որը նախկինում քաղաքական պաշտոններ չի զբաղեցրել, ուրբաթ ստանձնել է Իտալիայի վարչապետի պարտականությունները՝ վերջ դնելով շուրջ երեք ամիս տևած քաղաքական անորոշությանը և իշխանության բերելով նոր պոպուլիստական կառավարությունը: 

Ինչպես հայտնում է CNN-ը, վարչապետի պաշտոնում Կոնտեի թեկնածությունը հինգշաբթի երեկոյան հաստատել է նախագահ Սերժիո Մատարելան, երբ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող «Լիգա» և «Հինգ աստղ» շարժումները կոալիցիոն համաձայնագիր են կնքել:

  Կոնտեի կառավարության կազմում ընդգրկվում են երկու շարժումների առաջնորդները, որոնց երդմնակալության արարողությունը նույնպես կայացել է Իտալիայի նախագահական պալատում: 

Նշենք, որ մարտին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն կազմելու փորձերը բազմիցս տապալվել են, քանի որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չի կազմել խորհրդարանում:

 

Լրահոս

Դիտել ավելին