Կարևոր իրադարձություններ

Իսրայելը չի ցանկանում, որ Թուրքիա F-35 կործանիչներ մատակարարվեն․ փորձագետ

01 Հունիս, 2018 23:21
Իսրայելը չի ցանկանում, որ Թուրքիա F-35 կործանիչներ մատակարարվեն․ փորձագետ

Իսրայելը չի ցանկանում, որ Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարվեն։ Նման կարծիք է հայտնել աշխարհաքաղաքականության հարցերով թուրք փորձագետ Մուրադ Յեշիլթաշը, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը։

«Հստակ փաստեր չկան, սակայն ըստ իս՝ Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու հարցում Իսրայելը սպեկուլյացիաներ է գործի դնում։ Դա նրանց ռազմավարության մի մասն է։ Եթե Թուրքիան 30-ից ավելի կործանիչ գնի, տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը կփոխվի

Ահա սա է պատճառը», – ասել է թուրք փորձագետը։

Յեշիլթաշը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի բանակի կարիքների 57%-ը բավարարվում է հենց Իսրայելի ռազմական արդյունաբերության կողմից, և այս երկու երկրների միջև առկա է ռազմական տեխնոլոգիաների և արդյունաբերության լուրջ մրցակցություն։

 

Լրահոս

Դիտել ավելին