Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

01 Հունիս, 2018 23:14
Տիգրան Ավինյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ներկայացուցիչներին:

Հիմնադրամի կողմից հանդիպմանը ներկա են եղել հիմնադրամի հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նաուֆել Թելահիգը, տեխնիկական գծով ղեկավար Պիտեր Քրիստենսենը, հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Աշոտ Վարդանյանը, ֆինանսական ղեկավար Վահե Հարությունյանը և մոնիթորինգի բաժնի ղեկավար Մարիա Մուրադյանը: Կառավարության կողմից ներկա են եղել նաև փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը:

Քննարկվել են համագործակցության հեռանկարները, նախագծվող ծրագրերը, ներկայացվել կառավարության առաջնահերթությունները գյուղատնտեսության ոլորտում:

 

Ընդգծվել է, որ համագործակցության նպատակը մարզերում աղքատության հաղթահարումն է՝ փոքր ֆերմերներին ու խոցելի խմբերին օգնելու միջոցով:

Կողմերի միջև համագործակցության շրջանակներում հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու ոռոգման խնդրի կարգավորմանը, մարդկանց հմտությունների ու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև սոցիալական կապիտալի խթանմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին