Հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաքի 114-ամյա բնակիչ Ֆրեդի Բլոմը հայտարարել է, որ որոշել է թողնել ծխելը:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, տղամարդը, որը ոչ պաշտոնական տվյալներով համարվում է աշխարհի ամենատարեց մարդը, հայտարարել է, որ երբեք ուշ չէ կյանքը փոխելու համար:
Վերջինս խոստովանել է, որ ծխել է տասնամյակներ շարունակ, սակայն իր սերը ծխախոտի հանդեպ աֆրիկացին անվանում է սատանայի հնարք: Այժմ Ֆրեդին որոշել է հրաժարվել վնասակար սովորությունից և ապացուցել ինքն իրեն և շրջապատին, որ կյանքը փոխել կարելի է ցանկացած տարիքում: Բացի այդ, տղամարդն այդպիսով ցանկանում է պահպանել առողջությունն ու ևս մի քանի տարի ապրել:
«Ես ինձ առողջ եմ զգում: Ես ուժեղ սիրտ ունեմ, միայն ոտքերս են դավաճանում: Ես չեմ կարողանում երկար քայլել, ինչպես առաջ», - ասել է տղամարդը: