Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ակումբի միակ ֆուտբոլիստն է, ով մինչ այժմ սոցցանցերում հրաժեշտ չի տվել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է Արքայական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:
Նշենք, որ ավելի վաղ Զիդանը նշել էր, որ անհանգստացած է Բեյլի ապագայով, քանի որ, եթե նա լքի թիմը, դա կլինի խաղընկերների հետ ունեցած կոնֆլիկտների պատճառով:
Մամուլում ենթադրում են, որ մոտ ժամանակներում Բեյլը ևս կհայտարարի թիմից հեռանալու մասին, և գուցե Զիդանն ու Բեյլը հայտնվեն նույն թիմում: