Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը հունիսի 1-ի կապակցությամբ երեխաներին անակնկալներ է մատուցել

01 Հունիս, 2018 22:17
Ոստիկանությունը հունիսի 1-ի կապակցությամբ երեխաներին անակնկալներ է մատուցել

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուժեղացված ծառայություն իրականացնելու նպատակը մեկն է եղել՝ օրը հիշարժան դարձնել բոլոր երեխաների համար: 

Միջոցառման մեկնարկը տրվել է ոստիկանության վարչական շենքի բակում, որտեղ երեխաները նվերներ են ստացել, երգել ու պարել են, խաղացել են հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսների հետ, կավիճներով նկարել: 

Մյուս միջոցառումն անցկացվել է Ազատության հրապարակում, որտեղ հավաքված են եղել բազմաթիվ երեխաներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև մարզերից: Ազատության հրապարակում տոնական տրամադրությունն ապահովել է ոստիկանության զորքերի նվագախումբը, երգել ու պարել են ոստիկանության մշակույթի տան սաները:   Ոստիկանության անչափահասների գործերով տեսուչները երեխաներին նվերներ են բաժանել, ճանապարհային ոստիկանները նրանց ցույց են տվել ծառայողական մեքենաներն ու մոտոցիկլետները, նրանց լուսաանդրադարձիչ թևնոցներ են նվիրել: 

Ոստիկանները երեխաներին անակնկալ են մատուցել նաև Հյուսիսային պողոտայում՝ երգելով և պարելով նրանց համար:

 

Լրահոս

Դիտել ավելին