Կարևոր իրադարձություններ

Հայաստանը քաջալերում է արտասահմանցի գործընկերներին արագ ավարտին հասցնելու ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացումը. ԱԳՆ

01 Հունիս, 2018 21:50
Հայաստանը քաջալերում է արտասահմանցի գործընկերներին արագ ավարտին հասցնելու ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացումը. ԱԳՆ

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ հունիսի 1-ից ուժի մեջ մտած ժամանակավոր կիրառությունը վերաբերում է պայմանագրի կետերի լայն շրջանակի: Ազգային ժողովում այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա շնորհակալություն հայտնեց խորհրդարանին ներքին ընթացակարգերն արագ իրականացնելու և համաձայնագիրը վավերացնելու համար: «Այդ գործընթացը շարունակվում է, և մենք փորձում ենք, որքան հնարավոր է, մեր գործընկերներին քաջալերել այս գործընթացն արագ իր ավարտին բերելու համար»,- ասաց նախարարը:

ԱԳՆ-ն ավելացրեց, որ իրենք կառավարության ներսում նաև ստեղծում են ինստիտուցիոնալ հարթակ, որը կհամակարգի համաձայնագրով կետերի իրականացումը: «Մենք շատ շուտով կունենանք համագործակցության խորհրդի նիստ հունիսի 2-րդ կեսին և կամփոփենք մինչ այժմ կատարված աշխատանքները»,- հավելեց Զոհրաբ Մնացականյանը:

ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է խորհրդարանական լսումներ իրականացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին