Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը պատրաստվում է պայքարել լատինատառ հայերենի դեմ

01 Հունիս, 2018 20:47
Արայիկ Հարությունյանը պատրաստվում է պայքարել լատինատառ հայերենի դեմ

ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջնային խնդիրներից է օտարագիր, մասնավորապես՝ լատինատառ հայերենի դեմ պայքարը: Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:  Նրա պնդմամբ` ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունն այս տարիների ընթացքում համատարած ոտնահարել է հայերենը:  «Լեզվի տեսչությունը անարդյունավետ է աշխատել և մատնված է եղել: Անգործության ու ոչինչ չանելու համար կառույցը պետական բյուջեից ստացել է տարեկան մոտ 70 մլն դրամ ֆինանսավորում: Սկսած սոցցանցերում ոչ հայատառ գրելուց մինչև օտարալեզու գովազդներ, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների լեզու՝ ամեն ինչ ոտնահարվել է»,- ընդգծեց նախարարը:  Հարությունյանի խոսքով` պետք է համատեղ ուժերով հասնել այն բանին, որ հայ մարդն անգամ համացանցում գրի գրագետ և հայատառ:

 

Լրահոս

Դիտել ավելին